ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Միայն Հայաստանում կարող են պնդել, թե պետք է հրաժարվել ժամկետային ծառայությունից

Միայն Հայաստանում կարող են պնդել, թե պետք է հրաժարվել ժամկետային ծառայությունից
18.12.2023 | 15:10

Գերմանիայում պատրաստվում են վերականգնել ժամկետային զինծառայությունը։ Ֆրանսիայում հայտարարում են, որ վերջին ժամանակաշրջանի իրենց ամենամեծ սխալը եղել է ժամկետային զինծառայությունից հրաժարվելը։ Նման մտքեր կան նաև ԱՄՆ-ում։

Բոլոր տեղերում ընդունում են, որ ժամանակակից պայմաններում առանց ժամկետայինների հնարավոր չի ունենալ մարտունակ բանակ։ Բացի բուն բանակի մարտունակության խնդրից, նշվում է նաև ժամկետային ծառայության դերը հայրենասեր քաղաքացու կերտման գործում։ Ֆրանսիացիները նշում են, որ եթե ծառայությունը լիներ, ապա նման սուր ձևով չէր լինի հարաբերական եկվորների խնդիրը։ Եկվորը ծառայելուց հետո դառնում է իսկական ֆրանսիացի։

Անցած տարի աշնանը, երբ ուկրաինացիները առաջ էին շարժվում, ռուսները մի քանի տեղամասերում ստիպված մարտի մեջ մտցրին ժամկետայինների գումարտակներ, ու բոլորը հանկարծակի զարմացած էին. ժամկետայինները մակարդակով ավելի մարտունակ էին, քան ամենալավ վարժեցրած պայմանագրայինները։

Միայն գոյաբանական վտանգի տակ գտնվող Հայաստանում կարող են իրենց «ռազմական փորձագետ» համարողները պնդել, թե մենք պետք է հրաժարվենք ժամկետային ծառայությունից, իսկ դավաճանների ռեժիմն էլ հերթով ու կարգով իրականացնի այդ ամենը։ Մեկ բանակային ծառայությունից է ազատում տարբեր սոցիալական խմբերի, մեկ ծառայությունից փրկագին է սահմանում, մեկ Հ1-ի «ռազմարդյունաբերական փորձագետներին» է առաջ բերում, թե բա՝ հեսա ռոբոտներ ենք սարքելու, ու մեր երախաները էլ սահմանին չեն կանգնելու։

ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում ու Իսրայելում ռոբոտներից բան չեն հասկանում, իսկ այ Հ1-ի շառլատանները Boston Dynamics-ին հեսա հեսա ծալում են։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 8669

Մեկնաբանություններ